▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է

Առողջապահության նախարարությունը նույնպես արձագանքել է Հիդրոմետի կանխատեսումներին՝ առաջիկա օրերի աննախադեպ բարձր ջերմաստիճանի վերաբրեյալ:

Նախարարությունը հորդորում է հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների օդաթափանց, բամբակյա կտորից հագուստ:

Ցանկալի է, որ երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, ջերմատվության և արյան շրջանառության բարելավման համար:

Չի կարելի չարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները` թե տաք, թե սառը վիճակում: Նախարարությունը խորհուրդ է տալիս նաև չգնել արևի ճառագայթների անմիջական ազդեցության ներքո պատրաստվող և վաճառվող սննդամթերք, ինչպես նաև՝ տեղում պատրաստվող լցնովի փափուկ պաղպաղակ, ըմպելիքներ և հյութեր:

Պետք է նաև արգելել երեխաներին դեկորատիվ ջրավազաններում լողանալուց, քանի որ դրանք նախատեսված չեն լողի համար: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին