▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալումյանը հրապարակեց Արա Բուդաղյանի հեռախոսազրույցը

«Արա Բուդաղյանը դեռևս կալանավորված է, իսկ դատարանները հնազանդորեն հետևում են ԱԱԾ-ի միջնորդություններին: Նրանք առանց որևէ հիմքի կալանավորեցին Արա Բուդաղյանին, օրերս էլ մերժեցին գրավ կիրառելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բուդաղյաննների փաստաբան Հայկ Ալումյանը:

Նրա խոսքով մեղադրանքն անհիմն է:

«Նշվում է, որ Արա Բուդաղյանը հեռախոսով ինչ-որ բաներ է քննարկել, սակայն դրանցում չկա մի հատված,  որը կասկածանքի տեղիք կարող է տալ»,-ասաց փաստաբանն ու հրապարակեց իր վերաքննիչ բողոքի հատվածը, որում ներկայացված է Արա Բուդաղյանի և գործով մյուս մեղադրյալ Վիտալի Մինասյանի խոսակցությունը:

Հ.Ալումյանը նկատեց՝  Վիտալի Մինասյանը Արա Բուդաղյանից 200.000 դրամ է պարտքով վերցրել՝ մոր 60-ամյակը նշալու համար, հետո գումարը ուշ վերադարձնելու հետ կապված զանգահարել է Արա Բուդաղյանին:

Ապա փաստաբանը մեջբերեց Վիտալի Մինասյանի և  Արա Բուդաղյանի խոսակցությունը.

Վիտալի.- Ախպեր, Վիտոն է:
Արա.- Հա, հա:
Վիտալի.- Ընգեր, էդ փողի համար եմ զանգել, ընգեր, կներես էլի, ամսվա վերջ ա ստացվում:
Արա.- Ամսվա վե՞րջ:
Վիտալի.- Հա:
Արա.- Դե ամսվա վերջ նենց կանես, որ ըլնի էլի:
Վիտալի.- Հա էլի, պրոստը դե, մի քիչ նեղն եմ, բան, ասեցի զանգեմ, ասեմ, որ հանկարծ բան չանես:
Արա.- Դե լավ, դե ամսվա վերջ էլի, մի օր ա էլի, բան կանես:
Վիտալի.- Հա:
Արա.- Կբարձրանաս միանգամից, կվերցնես, կբարձրանաս:
Վիտալի.- Եղավ:Ըստ Հայկ Ալումյանի՝ մեկ այլ խոսակցության մեջ նշվում է հետևյալը:
Վիտալի.- Եկե՞լ ես:
Արա.- Չէ, հեսա: Քո՞ համարդ է, որ գամ, զանգեմ:
Վիտալի.- Հա:
Արա.- Լավ
Հաջորդ օրվա խոսակցությունն էլ, ըստ Հայկ Ալումյանի, հետևյալի մասին է:
Վիտալի.- Ո՞նց ես:
Արա.- Ոչինչ:
Վիտալի.- Էն փողը հետ տամ քեզ, ես տեղ պիտի գնամ, ե՞րբ բերեմ:
Արա.- Էսօր:
Վիտալի.- Ո՞ր ժամին:
Արա.- 7-ին:
Վիտալի.- Օֆիսում ե՞ս լինելու:
Արա.- Հա»,-ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ  Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ուղեկիցների նկատմամբ մայիսի 20-ին սպանության փորձ կատարելու կասկածանքով հուլիսի 3-ին ձերբակալվել են չորս քաղաքացիներ, որոնց թվում նաեւ Արա Էմիլի Բուդաղյանը: Արա Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել սպանության` ապօրինաբար մեկ ուրիշին  դիտավորությամբ պատվերով կյանքից զրկելու փորձի դրդելու համար: 

Անի Կարապետյան

Մանրամասները՝ տեսանյութում

Փաստաբանը հրապարակեց իր վերաքննիչ բողոքի հատվածը, որում ներկայացված է Արա Բուդաղյանի և գործով մյուս մեղադրյալ Վիտալի Մինասյանի խոսակցությունը: Ըստ նրա՝ Վիտալի Մինասյանը զանգահարել է Արա Բուդաղյանին: Հայկ Ալումյանի խոսքով՝ Արա Բուդաղյանը Վիտալի Մինասյանին 200 գումար է պարտք տվել՝ մոր 60-ամյակը նշելու համար: Հայկ Ալումյանը, մեջբերելով իր վերաքննիչ բողոքից մի հատված, նշեց, որ խոսակցություններից մեկը հետևյալի մասին է.
Վիտալի.- Ախպեր, Վիտոն է:
Արա.- Հա, հա:
Վիտալի.- Ընգեր, էդ փողի համար եմ զանգել, ընգեր, կներես էլի, ամսվա վերջ ա ստացվում:
Արա.- Ամսվա վե՞րջ:
Վիտալի.- Հա:
Արա.- Դե ամսվա վերջ նենց կանես, որ ըլնի էլի:
Վիտալի.- Հա էլի, պրոստը դե, մի քիչ նեղն եմ, բան, ասեցի զանգեմ, ասեմ, որ հանկարծ բան չանես:
Արա.- Դե լավ, դե ամսվա վերջ էլի, մի օր ա էլի, բան կանես:
Վիտալի.- Հա:
Արա.- Կբարձրանաս միանգամից, կվերցնես, կբարձրանաս:
Վիտալի.- Եղավ:
Ըստ Հայկ Ալումյանի՝ մեկ այլ խոսակցության մեջ նշվում է հետևյալը:
Վիտալի.- Եկե՞լ ես:
Արա.- Չէ, հեսա: Քո՞ համարդ է, որ գամ, զանգեմ:
Վիտալի.- Հա:
Արա.- Լավ
Հաջորդ օրվա խոսակցությունն էլ, ըստ Հայկ Ալումյանի, հետևյալի մասին է:
Վիտալի.- Ո՞նց ես:
Արա.- Ոչինչ:
Վիտալի.- Էն փողը հետ տամ քեզ, ես տեղ պիտի գնամ, ե՞րբ բերեմ:
Արա.- Էսօր:
Վիտալի.- Ո՞ր ժամին:
Արա.- 7-ին:
Վիտալի.- Օֆիսում ե՞ս լինելու:
Արա.- Հա:Մանրամասները՝ տեսանյութում
  

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին