▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ են Ռուսաստանում մեծացած հայերը հայատյացությամբ աչքի ընկնում

Ժողովուրդ, ինչո՞ւ են հատկապես Ռուսաստանում մեծացած ու ապրած հայերը հայատյացությամբ աչքի ընկնում... Ես ինքս էնտեղ մանկությանս պատառիկներ եմ անցկացրել, բայց երբեք ընտանիքումս թույլ չեն տվել ռուսերեն խոսել ու առավել ևս փնովել հայերին:

Մի երեխայի հանդիպեցի, ով ռուսերեն էր խոսում էստեղ` Երևանում, հարցրեցի, թե ինչու հայերեն չի խոսում, շատ հպարտ ասաց, որ ցանկություն չունի ու ՊԵՏՔ ԷԼ ՉԻ: Չգիտեմ ինչու, բայց մտածում եմ, որ իրենց ընտանիքում ինչ-որ քաղաքական լոբբինգի զոհ գնացած ուղեղներ կան, ես ինքս պատրիոտ չեմ, բայց ազգային հպարտություն ունեմ կարծելու, որ հայերենն է իմ լեզուն...

Ոչ մի այլ հայկական համայնքում այդ կարգի այլախոհության ականատես չեմ եղել, ինչքան ՌԴ-ում, եթե սխալ եմ, խնդրում եմ ինձ ուղղել, ուրախ կլինեմ լսելու այլ կարծիքներ...

Անահիտ Ղարիբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին