▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաշաթաղում խոշոր ջրամբար կկառուցվի

Քաշաթաղի շրջանում՝ Հագարի և Աղավնո գետերի միախառնման տեղում, սփյուռքահայ բարերար Վարդան Սերմաքեշի նախաձեռնությամբ և ներդրումով, նոր ջրամբար կկառուցվի, որն իր մեծությամբ Սարսանգի ջրամբարից հետո Արցախում երկրորդը կլինի։Ինչպես «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է նորաստեղծ «Մ.Էներգո-Լ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Ալեքսանդր Մամունցը, ջրամբարի նախագծմամբ զբաղվում է «Հայջրնախագիծ» ինստիտուտը։

«Մոտ երկու ամսից պատրաստ կլինի նախագիծը, իսկ մինչ այդ աշխատանքներ են տարվում ջրամբարի կառուցման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծելուն։ Մասնավորապես, ներկայումս բարեկարգվում է Ստեփանակերտ-Երևան ավտոմայրուղու Բերձորի անցակետի հատվածից դեպի ջրամբար տանող 7 կմ երկարությամբ հողաշեն ճանապարհահատվածը»,-ասել է Ալ. Մամունցը և հավելել, որ նախատեսվող ջրամբարում 12 մլն խորանարդ մետր ջուր կամբարվի։

Նաև կկառուցվի տարեկան մոտ 30 մլն կվտ/ժ հզորությամբ փոքր հիդրոէլեկտրակայան, որը, պատասխանատուի խոսքով, կարտադրի հանրապետության ներքին սպառման էլեկտրաէներգիայի 10 տոկոսը։ Բացի այդ, հետագայում նախատեսվում է ջրամբարի հնարավորություններն էլ օգտագործել շրջակա ցանքատարածությունների ոռոգման, ինչպես նաև ձկնաբուծարան և հանգստյան գոտի ստեղծելու նպատակներով։ «Մ.Էներգո-Լ» ՓԲԸ գործադիր տնօրեն Ալ. Մամունցի խոսքով՝ Ջրամբարի և հէկ-ի կառուցման նախագիծը կյանքի կոչելու համար նախատեսվում է շինարարական աշխատանքներն ավարտին հասցնել 2 տարվա ընթացքում։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին