▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ տարբերություն Դավիթ Սանասարյանի ու գեներալ Մանվելի մեջ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Հիշում եմ, 2012 թվի խորհրդարանական ընտրություններից հետո, թերթերից մեկը հարցազրույց էր արել նորընտիր պատգամավոր գեներալ Մանվելի հետ ու հարցրել էր, թե ի՞նչ կանի վերջինս, եթե նիստերի ժամանակ ինչ որ բան իրեն դուր չգա, գեներալն էլ ոչ տարել, ոչ բերել՝ հայտարարել էր. «Ուշունց կտամ»։

Հիմա փաստորեն պարզվում ա, որ գեներալ Մանվելը իր ուշակերտներն ունի, որոնք ևս կիսում են այս տեսակետը, որ կարելի է ու նորմալ է հայհոյելը՝ քաղաքական-հասարակական գործչի համար։ Օրինակ այն օրը, Սանասարյան Դավիթիկը կապիկության հերթական ռաունդի ժամանակ, երբ նա չկրտած շան նման հրապարակի մի մասից՝ մյուսն էր վազում ու ցանկանում էր նստել հրապարակի հենց կենտրոնում, մեկ էլ լսեց, որ ոստիկաններից մեկը իրեն կլոուն անվանեց (ի դեպ, ասեմ, որ դա օբյեկտիվ գնահատական էր) ու բորբոքված հարձակվեց էդ ոստիկանի հետ՝ մի քանի անգամ կրկնելով. «Ով ինձ կլՈն ասի, ես իրա ծնողներին կասեմ»...

Հիմա մի կողմ դնենք այն, որ այս տղան այդպես էլ չհասկացավ, որ «կլոն» ու «կլոուն» բառերը միանգամայն տարբեր իմաստներ ունեցող լրիվ տարբեր բառեր են։ Մի կողմ դնենք այն, որ այս տղայի հրապարակային գործունությանը իրոք դժվար է այլ գնահատական տալ, քան ծաղրածուությունն է։ Մի կողմ դնենք անգամ այն, որ գործնականորեն ապացուցվեց ժամանակի ընթացքում, որ Սանասարյան Դավիթիկը ու նրա կոլլեգա Անդրիասը չեն կարող մի 20 նհոգուց ավել մարդ հանել փողոց, կամ էլ գոնե պահել եղածներին (հիշեք Բաղրամյանի ցույցերի երկրորդ փուլը)։ Այս ամենը մի կողմ...

Լավ, բա հայհոյախառը ու անձնական վիրավորանքների մակարդակին իջնելով ո՞ւմ է ուզում գրի այս չստացված հեղափոխականը ու ասենք ի՞նչ տարբերություն կա հայհոյող գեներալ Մանվելի, կամ էլ ինչո՞ւ ոչ՝ Շմայսի ու Սանասարյան Դվիթիկի միջև։ Թերևս միակ տարբերությունն այն է, որ առաջին երկուսը դրսից եկաղ գրանտերի ու հոնորարների հույսին չեն ու չեն սպասարկում այս կամ այն եվրոպական, կամ էլ ամերիկյան դեսպանատան շահեր, այլ ուղղակի գեղավարի-տնավարի օգտվում են արատավոր այս համակարգի պտուղներից։

Ու հա, Սանասարյանին պետք է փոխանցել, որ այն ինչ հիմա ինքն է անում՝ սկսած մինչև սովածանալը տևող հացադուլները, հրապարակային բռնոցիները ու կարտոֆիլի պարկի պես ոստիկանների կողմից այս ու այն կողմ տեղափոխվելը՝ համեմված բացարձակ անտաղանդ հռետորաբանությամբ, ստեղծում է մի կերպար, որը ռուսերեն ասած հնչում է որպես шут гороховый ու երբ իրեն «կլոուն» են անվանում՝ չեն վիրավորում, այլ փաստ են արձանագրում։

Գեղամ Ասլամազյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին