▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

6 վարժություն պարանոցն ու ուսերը մարզելու ու հոգնածությունը չեզոքացնելու համար

Մեջքի վերին հատվածը, ուսերն ու պարանոցը օրվա ընթացքում ամենից շատն են «տանջվում» ու հոգնում: Ամենօրյա աշխատանքային ռիթմը, նստակյացությունը, պարանոցի կոր դիրքը՝ համակարգչի առաջ... Այս ամենը ազդում է առաջին հերթին ուսային հատվածի մկանների վրա, որն էլ հոգնածությունն ու լարվածությունը տեղափոխում է պարանոց: Մենք բազմից անդրադարձել ենք մեջքի շրջանում ցավերին ու կծկումներին, խոսել ենք նաև, թե ինչպես մեր նստած դիրքը, կեցվածքն ու նստակյաց կյանքը ազդում եմր ողնաշարի վրա: Նաև բազմաթիվ անդրադարձներ են եղել, թե ինչպես կարելի է ուղղելմարզել, մեջքը հանել հոգնածությունը ու լարվածությունը (այս ամենի մասին պատմող հոդվածները կգտնեք նյութի վերջում Այս թեմայով բաժնի հղումներով): Այս անգամ մենք ներկայացնում ենք 6 վարժություն տեսանյութերի միջոցով, որոնք կատարելու համար բավարար է միայն ցանկությունը: Այս վարժությունները ձեզանից չեն պահանջում այցելություն մարզասրահ կամ հատուկ սարքեր: Միայն ցանկություն, եթե ուզում եք հագնստացնել ուսերն ու պարանոցը ու չվերածվել «շախմատի ձիու», ապա ստորև ներկայացված վարժությունները ձեզ համար են:

aroxj.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին