▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամոթ այդպիսի հայ ընտանիքներին

 

Երեկ մտա խանութ: Մի գեղեցիկ, սև ծամերով աղջնակ էր կանգնած առջևումս: Նա ռուսերեն էր խնդրում իր ցանկացածը, ես պատասխանեցի հայերեն, սակայն նա իր ռուսերենով ի՞նչ, ի՞նչ...
այդպես էլ չհասկացավ այդ փոքր կենցաղային հայերենը: Ցավալին այն է, որ ռուսաստանից եկած մեր շատ/լավ որոշ/, հայրենակիցների զավակները կա՜մ չեն տիրապետում, կա՜մ էլ կցկտուր հայերենի մի քանի բառով են ընդամենը արտահայտվում: Նրանց ծնողների հետ խոսելիս կոգևորվեն կամ ոգևորվում են մեր անցյալով. Մաշտոցը, Վարդանը,Ավարայրի դաշտը, Անդրանիկը, Արարատը, Անին , մեր ծննդավայրը...
Այս տեսակ << ազգասերը>>սիրում է ազգը նրան կողոպտելու համար, ծծում արյունը,ինչպես վամպիրը: Ախ ու վախը նրանց բերաններից անպակաս չեն, ազգի այսօրվա մասին խոսելիս անգամ կարցունքոտվեն աչքերը: Եթե հարցնես <<ազգասերից>>՝ ինչո՞ւ ՀԱՅԵՐԵՆ չեն խոսում զավակներդ:
- Մայրերն ու աղախիներն են մեղավոր... մենք էլ ժամանակ չունենք նրանցով զբաղվելու...
Երբ հարցնում ես նրանց տեսակին՝ գոնե մի օր կվերադառնաք հայրենիք: 
-Եթե երկիրը կարգավորվի, եթե անցնենք թոշակի...
Վերջապես, ՀԱՅԱՍՏԱՆԸ գերեզմանոց չէ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ձեր նմաններինը չէ, ՀԱՅԱՍՏԱՆԸ յուրաքանչյուր հայինն է, նրա երկիրն է, հողն է , սրբությունն է , զավակն է , ԱՊԱԳԱՆ է...

Երեկ մտա խանութ: Մի գեղեցիկ, սև ծամերով աղջնակ էր կանգնած առջևումս: Նա ռուսերեն էր խնդրում իր ցանկացածը, ես պատասխանեցի հայերեն, սակայն նա իր ռուսերենով ի՞նչ, ի՞նչ...այդպես էլ չհասկացավ այդ փոքր կենցաղային հայերենը: Ցավալին այն է, որ ռուսաստանից եկած մեր շատ/լավ որոշ/, հայրենակիցների զավակները կա՜մ չեն տիրապետում, կա՜մ էլ կցկտուր հայերենի մի քանի բառով են ընդամենը արտահայտվում: Նրանց ծնողների հետ խոսելիս կոգևորվեն կամ ոգևորվում են մեր անցյալով. Մաշտոցը, Վարդանը, Ավարայրի դաշտը, Անդրանիկը, Արարատը, Անին, մեր ծննդավայրը...

Այս տեսակ «ազգասերը» սիրում է ազգը նրան կողոպտելու համար, ծծում արյունը,ինչպես վամպիրը: Ախ ու վախը նրանց բերաններից անպակաս չեն, ազգի այսօրվա մասին խոսելիս անգամ կարցունքոտվեն աչքերը: Եթե հարցնես «ազգասերից»՝ ինչո՞ւ ՀԱՅԵՐԵՆ չեն խոսում զավակներդ:

- Մայրերն ու աղախիներն են մեղավոր... մենք էլ ժամանակ չունենք նրանցով զբաղվելու...

Երբ հարցնում ես նրանց տեսակին՝ գոնե մի օր կվերադառնաք հայրենիք: 

-Եթե երկիրը կարգավորվի, եթե անցնենք թոշակի...

Վերջապես, ՀԱՅԱՍՏԱՆԸ գերեզմանոց չէ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ձեր նմաններինը չէ, ՀԱՅԱՍՏԱՆԸ յուրաքանչյուր հայինն է, նրա երկիրն է, հողն է , սրբությունն է , զավակն է, ԱՊԱԳԱՆ է...

Կարեն Շահազիզյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին