▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան Առաքելյանին ձերբակալել են. aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանը ձերբակալված է: Նա այժմ ԱԱԾ մեկուսարանում է:

Մեր տեղեկություններով, Տիգրան Առաքելյանին ձերբակալել են ՀՀԿ-ական երկու պատգամավորների վերաբերյալ ինտիմ բնույթի տեսանյութեր տնօրինելու եւ հրապարակելու համար:

ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը մեր հարցին ի պատասխան՝ հաստատեց Տիգրան Առաքելյանի ձերբակալության մասին լուրը: Պատճառների մասին պարոն Խաչատրյանը տեղյակ չէր: Նա հավելեց նաեւ, որ տեղյակ է, որ Տիգրան Առաքելյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածով, որը վերաբերվում է շորթման դեպքերին: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին