▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գոյություն չունի «Ղարաբաղի հարց»

Քանի որ վերջերս նորից է սկսվել քննարկվել Ղարաբաղի հարցը Ռուսաստան-Արևմուտք կոնֆլիկտի կոնտեքստում, ապա մի քանի իրողությունների վրա է անհրաժեշտ ուշադրություն դարձնել:

Նախ, գոյություն չունի «Ղարաբաղի հարց», այլ գոյություն ունի «Հայաստանի հարց», որը լուծվում է Ղարաբաղում: 

Երկրորդ կարևոր պարզաբանումը` Ղարաբաղի հարցը (Հայաստանի հարցը) ոչ այնքան Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտ է, այլ աշխարհաքաղաքական կարևորագույն հանգույց է, որով պայմանավորված է Չինաստանից մինչև Իսրայել մեծ տարածաշրջանի հավասարակշռությունը կամ այդ հավասարակշռության հնարավոր խախտումը` համապատասխան հետևություններով հանդերձ:
Երրորդ կարևոր պարզաբանումը` Իրանի դեմ պատժամիջոցների վերացումն ավելի կարևոր է դարձնում այդ հանգույցի նշանակությունը, և ավելի է բարդանում հնարավոր հանգացուլածումը: 

Եվ մի կարևոր հետևություն. Ղարաբաղի հանգույցի աշխարհաքաղաքական նշանակությունը կարող է նվազել այն ժամանակ, երբ անկախ կամ ինքնավար թուրքական Քրդստանի ապագան ուրվագծվի: Դա անկասկած կփոխի տարածաշրջանի աշխարքաղաքական դասավարությունը:

Ղարաբաղի հարցը պետք չէ դիտարկել միայն Ռուսաստանի և Արևմուտքի կոնֆլիկտի կոնտեքստում: Այստեղ ավելի բարդ և կարևոր խաղ է գնում, և հիմնական դերակատարների թիվն անհամեմատ ավելի մեծ է:

Ստեփան Դանիելյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին