▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իզմիրի զբոսայգում հայտնվել է «Անասուն Աթաթուրք» գրությամբ մուտքի ցուցանակ

 

Թուրքիայի Իզմիրի նահանգի Մենեմեն շրջանում գտնվող Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անվան զբոսայգում ուշագրավ դեպք է տեղի ունեցել:
Թուրքական իշխանամետ «Yeni Akit» պարբերականի համաձայն՝ հիշյալ զբոսայգու մուտքի ցուցանակի «KEMAL ATAÜRK PARKI» (Քեմալ Աթաթուրքի զբոսայգի) գրությունից որոշ տառեր են հանվել, ինչի արդյունքում ստացվել է Աթաթուրքին վիրավորող արտահայտություն: KE տառերի և PARKIբառի հեռացման արդյունքում ստացվել է  Mal ATATÜRK արտահայտությունը, որն ունի «Անասուն Աթաթուրք» իմաստը:
Սա զայրացրել է քեմալիստական հատվածներին: Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Աթաթուրքին վարկաբեկող ցուցանակի լուսանկարն արագորեն տարածվել է սոցիալական ցանցերում, այդ մասին տեղեկացվել է Մենեմենի ՏԻՄ ղեկավար Թահին Շահինին, որը կես ժամվա ընթացքում այգու մուտքի ցուցանակը փոխարինել է նորով:
Թուրքական իշխանամետ լրատվամիջոցը նկատել է տալիս, որ Մենեմենի տեղական ինքնակառավարման մարմինները ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամներն են: Կուսակցություն, որի հիմնադիրը հենց ինքը՝  Քեմալ Աթաթուրքն է:
Աղբյուր`    Ermenihaber

Թուրքիայի Իզմիրի նահանգի Մենեմեն շրջանում գտնվող Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անվան զբոսայգում ուշագրավ դեպք է տեղի ունեցել:Թուրքական իշխանամետ «Yeni Akit» պարբերականի համաձայն՝ հիշյալ զբոսայգու մուտքի ցուցանակի «KEMAL ATAÜRK PARKI» (Քեմալ Աթաթուրքի զբոսայգի) գրությունից որոշ տառեր են հանվել, ինչի արդյունքում ստացվել է Աթաթուրքին վիրավորող արտահայտություն: KE տառերի և PARKIբառի հեռացման արդյունքում ստացվել է  Mal ATATÜRK արտահայտությունը, որն ունի «Անասուն Աթաթուրք» իմաստը:Սա զայրացրել է քեմալիստական հատվածներին: Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Աթաթուրքին վարկաբեկող ցուցանակի լուսանկարն արագորեն տարածվել է սոցիալական ցանցերում, այդ մասին տեղեկացվել է Մենեմենի ՏԻՄ ղեկավար Թահին Շահինին, որը կես ժամվա ընթացքում այգու մուտքի ցուցանակը փոխարինել է նորով:Թուրքական իշխանամետ լրատվամիջոցը նկատել է տալիս, որ Մենեմենի տեղական ինքնակառավարման մարմինները ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամներն են: Կուսակցություն, որի հիմնադիրը հենց ինքը՝  Քեմալ Աթաթուրքն է:

Աղբյուր`    Ermenihaber

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին