▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քուրդ զինյալները պայթեցրել են Անկարայից Թեհրան մեկնող գնացքը

 

Թուրքիայի Բինգյոլի նահանգի մոտակայքում ընթացքի ժամանակ պայթեցվել է Անկարայից Թեհրան մեկնող գնացքը: Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) զինյալների կողմից իրականացված  պայթյունի հետևանքով մարդկային զոհեր չկան: Վնասվել է բեռնատար վագոնը, որն անցնելիս է եղել երկաթգծի` նախօրոք ականապատված հատվածով: Շարքից դուրս է եկել նաև երկաթգծի այդ հատվածը:
Հաղորդվում է, որ պայթուցիկը հեռակառավարվող է եղել, ինչը զինյալներին թույլ է տվել պայթյունն իրականացնել այդ հատվածով գնացի անցնելու ընթացքում:
Պայթյունից հետո դեպքի վայր մեկնած մեծ թվով անվտանգության ծառայողները կատարում են դեպքի վայրի ուսումնասիրության աշխատանքներ:
Աղբյուր`    Ermenihaber

Թուրքիայի Բինգյոլի նահանգի մոտակայքում ընթացքի ժամանակ պայթեցվել է Անկարայից Թեհրան մեկնող գնացքը: Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) զինյալների կողմից իրականացված պայթյունի հետևանքով մարդկային զոհեր չկան:

Վնասվել է բեռնատար վագոնը, որն անցնելիս է եղել երկաթգծի` նախօրոք ականապատված հատվածով: Շարքից դուրս է եկել նաև երկաթգծի այդ հատվածը:Հաղորդվում է, որ պայթուցիկը հեռակառավարվող է եղել, ինչը զինյալներին թույլ է տվել պայթյունն իրականացնել այդ հատվածով գնացի անցնելու ընթացքում:Պայթյունից հետո դեպքի վայր մեկնած մեծ թվով անվտանգության ծառայողները կատարում են դեպքի վայրի ուսումնասիրության աշխատանքներ:

Աղբյուր`    Ermenihaber

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին