▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊԲ բարձրաստիճան սպան «ավտոբատ»-ի հենապատերը քանդում է ու իր տան ցանկապատի հարցը լուծում ...

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Մի քանի օր առաջ տեղեկություն էր հասել ինձ, որի մանրամասնությունները մինչև հստակեցրի, որպեսզի ապատեղեկատվություն չատարածեմ, տեղեկությունը դարձավ ժամանակավրեպ...

ՊԲ բարձրաստիճան սպա Մասիս Միքայելյաննն ազատվել է զբաղեցրած պաշտոնից...
թե ինչու է ազատվել կամ արդյոք ազատվել է, թե այլ պաշտոնի կուղարկեն, երկրորդական հարց է ..
ինձ անհանգստացնողը պաշտպանության բանակի սպայի վերաբերմունքն է հանրային սեփականության հանդեպ..
Պարզվում է սպան իր համար տուն էկառուցում Ստեփանակերտի ծայրամասային թաղամասերից մեկում, բլրի վրա և հավանաբար հարևանների ու անցորդների չար աչքերից խուսափելու համար պետք էր հսկա ցանկապատ կառուցել ...
Մեր էկոնոմիստ սպան երկար չի մտածում և հարևանությամբ գտնվող ,,ավտոբատ,,-ի հենապատերը քանդում ու իր տան ցանկապատի հարցը առանց կոպեկի լուծվում է ...
Բետոնե մեծ խորանարդների նշանակությունը հասկացանք..
մնում էր պարզել, թե Ավտոբատի բակում ընդարձակ, մարմարապատ ջրավազանը ուր էր կորել..
ես ինչքան փնտրեցի, չգտա... ոչ ջրավազանի հետքը կար, ոչ էլ մարմարե սալիկների...
Մի խոսքով, Ստեփանակերտի երբմենի ամենահայտնի, կազմակերպված ու կայացած կառույցը, որ այդպիսին դարձավ խստապահանջ ու արհեստավարժ տնօրեն Բորիս Դադամյանի շնորհիվ, ըստ ամենայնի հայտնվել է Դեվիդ Կոպերֆիլդի մութ ուժերի գոտում ...

Բելա Լալայան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին