▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այլընտրանքային» կարծիք ասվածը հայաստանյան հեռուստաալիքների համար գոյություն չունի

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Երեկ եւս մեկ անգամ համոզվեցի, որ «այլընտրանքային» կարծիք ասվածը հայաստանյան հեռուստաալիքների համար գոյություն չունի. թեպետ՝ իշխանությունները, որպես կանոն, «այլընտրանքային» են համարում ժողովրդի մեծամասնության կարծիքը:

Անգամ լուրերի անոնսոով ազդարարաված տեղեկատվությունը՝ Հ2 պետական այլընտրանքային ալիքով, որ անոնսի երկրորդ թե երրորդ պատվավոր տեղում էր / հայտնվեց միայն այն ժամանակ, երբ լուրերի ողջ շտեմարանն սպառվեց /երի թեման /, եւ դրանից հետո թվում էր, թե հանրությունն, ի վերջո, կիմանա, թե ինչու՞ է հայրիկյանը դեմ սահմանադրական բարեփոխումներին, բայց՝ ընդամենը մեկ-երկու թռուցիկ նախադասություն, որի հիմնական մեխն այն էր, որ վերջինս հանդիպելու է բարեփոխումների հանձնաժողովր հետ:

Եւ միայն «Ազատության» այսօրվա ռեպորտաժից իմացանք, թե ինչու է վերջինս դեմ սահմանադրական «բարեփոխումներին». որովհետեւ, ըստ նրա՝ այդ «բարեփոխումների» դեպքում երկու անգամ կրճատվելու է եղած ժողովրդավարությունը, մինչդեռ նրա առաջարկած կետերը լիրառելու դեպքում / որ համառորեն չլսելու է տալիս բարեփոխումների հանձնաժողովը /, մարդիկ բացառիկ հնարավորություն կունենան երկրի տերը լինելու: Կամ ինչու՞ միայն Հյրիկյանը. քանիցս էլ տարբեր քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ, իրավաբաններ են այդ «բարեփոխումների» դեմ առարկում, բայց «առաջատար» համարվող հեռուստաալիքներով այդ կարծիքների մի չնչին մասն անգամ չի հնչում: Մինչեւ ե՞րբ է շարունակվելու ջայլամի քաղաքականությունը:

Գայանե Հովսեփյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին