▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկու հարց` ադրբեջանցիներին ոչխար և այծ ասողներին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Երկու հարց ադրբեջանցիներին` ոչխար/որպես կանոն/ եւ բարձրաստիճան ադրբեջանցիներին` այծ/«կոզյոլ»/ ասողներին.

1. Դուք նրանց այդպես անվանելուց կա՞յֆ եք ստանում։

2. Փաստորեն մեր տղաները, ՄԵՆՔ, արդեն քանի տարի սահմանին կանգնած և մեր արյան գնով մեր երկիրը ոչխարներից և այծերի՞ց ենք պաշտպանում։ Բա ամոթ չի՞։
Հա, երեք հարց եղավ, ի դեպ, եթե դրական պատասխան առաջին հարցն ունի, ապա մենք ամենևին էլ համաձայն չենք ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ (ինչպես պնդում է Էդվարդ Նալբանդյանը), այն մասով, որ մենք, փաստորեն մեզ պատրաստում ենք պատերազմի (ոչխարների և այծերի դեմ), ոչ թե խաղաղության ադրբեջանցիների հետ:

Էլի նորմալ է, բայց ուրեմն ասենք, որ, Մինսկի խումբ ջան, մենք այս մասով քո հետ համաձայն չենք... Ու մեր նախագահին և ԱԳ նախարարին զանազան այծերի հետ հանդիպման չուղարկենք, դեռ դժգոհենք, թե ինչու այծը մեր նախագահի ձեռքը չի սեղմել: Բա այծը ձեռք ունի՞:

Հովիկ Աֆյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին