▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս գիշեր «Կապույտ լուսին» կտեսնենք

 

Առաջիկա գիշերը Երկրի բնակիչները կարող են ականատես լինել «Կապույտ լուսին» կոչվող երեւույթին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Մոսկվայի պլանետարիումի աշխատակիցներին։ Սա այս ամսվա ընթացքում 2-րդ եւ տարվա «ավելորդ» լիալուսինն է։
Աստղագիտական այս երեւույթի անվանումը փոխառված է անգլերեն Once in a Blue Moon արտահայտությունից, որը թարգմանաբար նշանակում է «հազվադեպ կամ երբեք»։
Այս երեւույթը տեղի է ունենում սովորաբար 2-3 տարին մեկ անգամ։ Աստղագետները դա բացատրում են հետեւյալ կերպ. երկու լիալուսինների միջեւ ընկած է 29,53 օր, ինչը ամսվա միջին տեւողությունից մի փոքր պակաս է։ Այդ պատճառով 2,7154 տարին մեկ օրացույցում լրացուցիչ լիալուսին է առաջանում՝ հիշեցնելով, որ տարվա ընթացքում սովորական 12 լիալուսնի փոխարեն կարող է լինել 13-ը։
Վերջին անգամ «Կապույտ լուսին» էր գրանցվել 2012թ. օգոստոսին։  Հաջորդը սպասվում է 2018թ. հունվարին։

Тасс-ը գրում է, որ այս գիշեր Երկրի բնակիչները կարող են ականատես լինել «Կապույտ լուսին» կոչվող երեւույթին։  Սա այս ամսվա ընթացքում 2-րդ եւ տարվա «ավելորդ» լիալուսինն է։

Վերջին անգամ «Կապույտ լուսին» էր գրանցվել 2012թ. օգոստոսին։  Հաջորդը սպասվում է 2018թ. հունվարին։

Այս երեւույթը տեղի է ունենում սովորաբար 2-3 տարին մեկ անգամ։ Աստղագետները դա բացատրում են հետեւյալ կերպ. երկու լիալուսինների միջեւ ընկած է 29,53 օր, ինչը ամսվա միջին տեւողությունից մի փոքր պակաս է։ Այդ պատճառով 2,7154 տարին մեկ օրացույցում լրացուցիչ լիալուսին է առաջանում՝ հիշեցնելով, որ տարվա ընթացքում սովորական 12 լիալուսնի փոխարեն կարող է լինել 13-ը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին