▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զենքով հարձակվել է Մարիամի վրա, սպառնացել, որ վերադառնալու և սպանելու է ամուսնուն

Հուլիսի 29-ին, ժամը 15.00-ին, ՀՀ ՏԿ ԱԻՆ «911» Արմավիրի փրկարարական ծառայությունից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 34-ամյա Մարիամ Հ.-ն եւ հայտնել, որ զենքով հարձակվել են իր վրա, սպառնացել, որ վերադառնալու եւ սպանելու են ամուսնուն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Արազափ գյուղում 34-ամյա Մելքոն Խ.-ն վիճաբանել է 40-ամյա Ռոբերտ Գ.-ի հետ, որից հետո «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայով գնացել է Ռոբերտ Գ.-ի տան բակ, որտեղ որսորդական ողորկափող հրացանով սպառնացել է վերջինիս կնոջը` Մարիամ Հ.-ին, որ սպանելու է նրան եւ ամուսնուն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 17.05-ին, Մելքոն Խ.-ն բերման է ենթարկվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ հրացանը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին