▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավելի քան 140 հազար ամերիկացիներ խնդրել են Զիմբաբվեին արտահանձնել առյուծին սպանած ատամնաբույժին

ԱՄՆ–ում ավելի քան 140 հազար մարդ ստորագրել է իշխանություններին ուղղված դիմումը, որով պահանջում են Զիմբաբվեին արտահանձնել ամերիկացի ատամնաբույժ Ուոլթեր Փալմերին, որը որսի ժամանակ սպանել է Սեսիլ առյուծին:

Gazeta-ի փոխանցմամբ՝ ամերիկյան օրենքներով՝ եթե դիմումը մեկ ամսվա ընթացքում հավաքի 100 հազար ստորագրություն, կառավարությունը պարտավոր կլինի արձագանքել։

Ամերիկացի ատամնաբույժ Ուոլթեր Փալմերը, գտնվելով Զիմբաբվեում, որսի ժամանակ սպանել է տեղի պարծանք դարձած Սեսիլ առյուծին, որը հայտնի էր իր արտասովոր սեւ բաշով։

Փալմերն ինքը հայտարարել է, որ ապավինել էր իր ուղեկիցներին ու կարծում էր, թե նրանք կգտնեն մի կենդանու, որին կարելի է որսալ։ Որոշ տվյալներով՝ կենդանի որսալու  հնարավորության համար նա իր օգնականներին ավելի քան 50 հազար դոլար է վճարել։

Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկություններով՝ ատամնաբույժն արդեն մեկ անգամ մեղավոր ճանաչվել է որսագողության համար, երբ 2008 թ․ Վիսկոնսին նահանգում սեւ արջ էր սպանել։

Artsakhpress.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին