▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք կրկին պատրաստ ենք պայքարի

ՑԱՅԳ-ը գրում է.«Չնայած որ Հանրապետության նախագահն արդեն հայտարարել է, որ էներգետիկ խնդիրները պետք է հավելյալ սոցիալական բեռ չդառնան հասարակ քաղաքացիների համար, սակայն մարդիկ դեռ հստակ չեն պատկերացնում, թե ինչ է լինելու և իրենք իրոք չեն մուծելու հոսանքի դիմաց յոթ դրամ ավել: Այս մասին ինձ էլ են շատ քաղաքացիներ հարցնում ու պետք է հստակություն: Այսօր աշխատանքային շաբաթվա վերջին օրն է և կառավարությունը կարծում եմ կկարողանա ինստիտուցիոնալ որոշում կայացնել այս առթիվ: Իհարկե շատ կարևոր է, որ հասարակ քաղաքացին, ով արդեն սոցիալական լուրջ բեռի տակ է և հատկապես շիրակցին ու գյումրեցին, որ աղքատության եզրին են կանգնած, հավելյալ գումար չտան և չպետք է ավել վճարեն ու եթե հանկարծ ինչ որ բան փոխվի ու այդ բեռը մնա քաղաքացու վրա, մենք կրկին պայքարի պատրաստ ենք»,- նշել է գյումրեցի ակտիվիստ Կարեն Պետրոսյանն այսօր Գյումրու թատերական հրապարակում հրավիրված բացօթյա մամուլի ասուլիս հանդիպմանը: Վերջինս նաև անդրադարձել է ոստիկանների իրականացրած գործողություններին և հրավիրել է մարզի ոստիկանապետին ցանկացած ժամանակ հանդիպելու և իրականացված գործողություններին ինչպես իրավական, այնպես էլ բարոյական գնահատականներ տալու: Անդրադառնալով իր հանդեպ հարուցված քրեական գործին Կարենը նշել է, որ իր հանդեպ դադարեցվել է քրեական հետապնդումն և առաջիկա օրերին ինքը փոստով կստանա որոշումը գրավոր տեսքով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին