▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախի իշխանությունները Ստերլիգովին չեն փոխանցի Ադրբեջանին.galatv.am

Ռուս գործարար Գերման Ստերլիգովը «Вконтакте» սոցցանցի իր տիրույթում մի հետաքրքիր գրառում է արել՝ ասելով, որ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւը խիզախել եւ ճանաչել է Արցախի անկախությունը: Ահա թե ինչ է գրում Ստերլիգովը.
«Տասնյակ տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղն անկախ պետություն չճանաչելուց հետո Ադրբեջանի ղեկավարությանը հեշտ չէր հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղն «Ադրբեջանի տարածք չէ»։ Եվ ամեն դեպքում՝ Ի. Ալիեւը գնաց այդ խիզախ քայլին»: 
ԳԱԼԱ-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը նշեց, որ ռուս գործարարը «հրաշալի տրամաբանությամբ» բացատրում է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից արդեն իսկ Արցախը ճանաչված է որպես առանձին պետություն, եւ նրանք դա բազմիցս ապացուցել են իրենց գործողություններով:
Ինչ մնում է հետախուզման փաստին, Դավիթ Բաբայանը պատասխանեց.
«Ստերլիգովը չի հանդիսանում Արցախի քաղաքացի, նա Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, բայց նա մի մարդ է, որը գտնվում է Արցախում: Իսկ այն, որ Ադրբեջանը հետախուզում է հայտարարել, ասեմ, որ մենք մի մարդու, որը որեւէ վատ բան չի արել Ադրբեջանին, երբեք չենք փոխանցի Ադրբեջանին: Եվ վստահեցնում ենք նաեւ, որ ադրբեջանական քարոզչամեքենան ոչինչ անել չի կարող, Ադրբեջանի իրավապահ մարմիններն էլ չեն կարող գալ Արցախ եւ նրան ձերբակալել, սա ակնհայտ է բոլորի համար»: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին