▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր մարզիկները այդպես էլ մտածված խոսել չսովորեցին

«...Ես հպարտանում եմ նրանով, թե ինչպես իմ երկիրը հաղթահարեց այդ ժամանակները: Դժվար ժամանակներ էին, ոչ միայն պատերազմի պատճառով» օտարերկրյա լրատվամիջոցի առաջ բարձրաձայն հպարտացավ Հենրիկ Մխիթարյանը` մեր Հենոն.
հիշատակված պատերազմում շանսատակ լինելուց ի վեր թյորքը միջազգային ամբիոն ու բարձրախոս բաց չի թողնում պատռելու «Ղարաբաղը օկուպացրած ագրեսոր Հայաստանի» դեմքը, այս գործին ի սպաս դնելով ֆինանսական ու մարդկային լուրջ պաշարներ, փոխարենը` մեր չվերջացող անգործունակ տրտունջքը, թե ֆինանսների սղությունից տանուլ ենք տալիս տեղեկատվական պատերազմը...բա Հենոյից էլ լավ ու բարձր ասո՞ղ...

ճիշտ տեղն էր շեշտելու, թե Ինքը հպարտ է, որ Իր Երկիրը կարողացավ ՀԱՂԹԱՆԱԿԵԼ ագրեսոր Ադրբեջանի կողմից ՊԱՐՏԱԴՐՎԱԾ պատերազմում, ու իր արծիվ եղբայրակիցները շարունակում են սահմանին զոհվել նույն ագրեսորի անազնիվ ու մութ, միջազգայնորեն հայտարարված զինադադար-խաղաղության օրենքներից դուրս վարքի պատճառով...սա շատ ավելի արդյունավետ ու պատվական պատասխան կլիներ: 

Թե չէ հաղթահարելը թույլերի հպարտությունն է, իսկ մեր ներկան ոչ հեռավոր անցյալի նկատմամբ դոմինանտ դիտարկած իսկապես հզոր սպորտսմեն հայրենակցիս հարցնել կուզեմ` սիրուն ջան, ինչն ենք հաղթահարել, երբ օրավուր սաստկացող համակարգային «մութուցուրտը» հայ մարդու կյանքում էսօր, հենց հիմա լուսավոր ու տաք անկյուն չի թողել...

Սուսաննա Զորանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին