▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նաիրիտ»-ի 1800 աշխատակից ստացել է աշխատավարձը

 

 
«Նաիրիտ» գործարանի 1800 աշխատակիցներ արդեն ստացել են կառավարության խոստացած աշխատավարձը, իսկ վերջին 600-ը կստանան երկուշաբթի օրը: Այս մասին այսօր, պատասխանելով «Փաստինֆո»-ի հարցին, հայտնեց գործարանի աշխատակիցների համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը:
 
Հիշեցնենք՝ բավական ժամանակ է, ինչ «Նաիրիտ»-ի աշխատակիցները բողոքի ակցիաների միջոցով պահանջում էին վճարել իրենց՝ շուրջ երկու տարվա աշխատավարձերը: Կառավարությունն էլ հայտարարում էր, թե գործարանը մասնավոր է, եւ գործադիրը նման գումար չունի:
 
Սակայն երբ ԱՊՀ Միջպետական բանկի հետ ձեռք բերված համաձայնությամբ, գործարանը լքած սեփականատեր Rhinoville Property Limited-ի նկատմամբ իր իրավունքները բանկը զիջեց ՀՀ կառավարությանը և գործարանի աշխատակիցներն էլ պայմանագրեր ստորագրեցին, որով հրաժարվեցին դատարան դիմելու և չստացած աշխատավարձերի դիմաց  տույժ-տուգանքներ պահանջելու իրենց իրավունքից, կառավարությունը որոշում կայացրեց վճարել աշխատակիցների աշխատավարձերը:
 
Նշենք նաև, որ կառավարությունը խոստացել էր մինչև հուլիսի վերջ վճարել բոլոր աշխատավարձերը: Իսկ թե ի՞նչ գումարներից է կատավրում վճարումը և որտեղի՞ց է կառավարությունը հայթայթել դրա համար անհրաժեշտ 8.9 մլն դրամը, մինչ օրս չի բացահայտվում:

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին