▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լֆիկը խոստանում է դառնալ Հայաստանի թիվ մեկ պատուհասը և թիվ մեկ չարիքը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ազգային վիճակագրական ծառայությունը տեղեկացրել է, որ Հայաստանում այս տարի շաքարավազ չի արտադրվել: Չի էլ ներկրվել: Ուստի, հարց է ծագում, որտեղի՞ց մեր խանութներում վաճառվող լֆիկյան շաքարավազը:

Պատասխան 1. Ախուրյանի շաքարի գործարանը, որը պատկանում է Լֆիկին, չնայած ինքը հերքում է սեփականություն ունենալու փաստերը, աշխատում, է ստվերում, թաքցնում արտադրանքը և դրա վաճառքից ստացված եկամուտները:

Պատասխան 2. Անցած տարի Լֆիկն անսահման քանակությամբ շաքարավազ է արտադրել, որն էլ հիմա իրացնում է:

Երկու դեպքում էլ ստվերում գործելու, իմա՝ հանցագործության հոտ է գալիս:

Ուրեմն, պիտի ստուգումներ կազմակերպել լֆիկյան շաքարային էպոպեայում... Լռության մատնելը կնշանակի, որ իշխանությունները հովանավորում են հանցագործությունը:

Լևոն Մութաֆյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին