▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եհովայի վկաներ»-ին հարող տղան փակվել էր և սպառնում էր գազի բալոնով պայթեցնել տունը

 

Ինչպես բազմիցս նշել ենք, որ «Եհովայի վկաներ» ոչ ավանադկան կրոնական կազմակերպությունը քայքայում Հայ ավանդական ընտանիքները: Հուլիսի 30-ին՝ ժամը 15:33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախի 13-րդ փողոցի տներից մեկի բնակիչը փակվել է տանը և սպառնում է ավտոմեքենայի գազի բալոնով պայթեցնել տունը:

Դեպքի մասին տեղեկություն ստացանք,որ այն կարող է կապված լինել «Եհովայի վկաներ» քայքայիչ աղանդի հետ:

«Ազգային արժեքների պահպանման ճակատ» ՀԿ-ի ղեկավարությունը տեղեկանալով դեպքի մասին փորձել է պարզել դեպքի պատճառները: Կապվել է վերոհիշյալ հասցեի բնակչի հետ և պարզել,որ դեպքի պատճառ է հանդիսանում ընտանիքի,որոշ անդամների կապը ոչ ավանադական կրոնական կազմակերպության` մասնավորապես Եհովայի վկաների հետ:

Ընտանիքի հայրը բազմիցս ջանք էր է գործարդել զերծ պահելու ընտանիքի անդամներին այս քայքայիչ և կործանանար աղանդից,սակայն լարվածությունը հասնելով գագաթնակետին` ընտանիքի անդամներից մեկը դիմել է անմիտ և վտանգավոր քայլի` փորձելով պայթեցնել իրեն օգտագործելով պայթունավտանգ գազի բալոն: Բարեբախտաբար այս անգամ չարաբաստիկ դեպքը կանխվեց փրկարաների միջամտությամբ:

Ազգային արժեքների պահպանման ճակատ հկ-ն իր աջակցությունն է հայտնում քայքայիչ աղանդից տուժած ընտանիքին և հետամուտ է լինելու այսպիսի դեպքերի կանխարգելմանը:

«Ազգային արժեքների պահպանման ճակատ» հկ-ի մամուլի ծառայություն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին