▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հալեպում հայ է վիրավորվել

«Գանձասար» թերթի խմբագրությունը տեղեկացնում է, որ հայաշատ Հալեպում հուլիսի 31-ին հրթիռի պայթյունից հայ է վիրավորվել:

Վիրավորը Ջորջ Ուրֆալյանն է, ով սիրիական ՍԱՆԱ գործակալության լուսանկարիչն է և դեպքը տեղի է ունեցել ալ Ռաշիդին թաղամասում լրատվական աշխատանքներն իրականացնելու ժամանակ:

Նաև վիրավորվել են սիրիական հեռուստակայանի երկու աշխատակիցներ՝ Շադի Հելուեն և Ֆադի Խարուֆը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին