▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր կին եմ գտել, ուզում եմ սիրել

Նոր կնիկ մըն եմ գտեր և կուզեմ սիրել․ եթէ հաջողեցա՝ ատ կլինի, ըսել է, համար 10 սիրեկանս և կգրվի սրտիս ցուցակի ամէնավարի տողին վրա։ 
Օր մը, պարապ ժամանակ այդ ցուցակն կուզեմ դասավորել, միայն չեմ գիտեր այբբենակա՞ն կարգով, ինչպէս ընդունված է դասացուցակներում, ժամանակագրակա՞ն կարգով, թէ՞ սիրո սաստկությանը նայած։ Սա դասավորությունն անհրաժեշտ է նաև այն իմաստով, որ պառաված սիրուհիներս մէկ կողմի վրա դասավորեմ, ինչպէս այգեպանն իր հավաքած խնձորներէն ավրվածները կջոկէ առանձին կողովներու մէջ շուտ գործածելու համար․․․


Լեռ Կամսար

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին