▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շուշանի՛կ, իմացի՛ր, հոգուդ վրա մի մեծ, շա՜տ մեծ մեղք ունես

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Քանի դեռ չէին հուղարկավորել Մերի Մարգարյանին և իր նորածին դստերը, ես լուռ էի ՝ ելնելով էթիկայի կանոներից:Սակայն այժմ պետք է ասեմ այն,ինչ մտածում եմ:

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի, այսպես ասած, բժշկուհի Շուշանիկ կոչված անձն այս քանի օրն ինչպե՞ս է գլուխը դնում բարձին ու քնում,երբ իր իսկ ձեռքերով ու գլխում չեղած ուղեղով սպանեց մորն ու աղջկան: Ինչպե՞ս է օրը անցկացնում ու չի խելագարվում միայն այն մտքից, որ ինքը պատճառ դարձավ առնվազն երեք ընտանիքների՝ Մերիի,Մերիի ամուսնու և հայրական ընտանիքիների , դժբախտացմանը:

Լավ, ի՞նչ են մտածում Շուշանիկի գործընկերները, ովքեր դեռ հանդուրժում են նման անպատասխանատու, հղի կնոջն արհամարող անձի ներկայությունն իրենց կոլեկտիվում:Եվ ընդհանրապես մենք իչպե՞ս ենք հանդուրժում շուշանիկներին ...

Շուշանի՛կ, իմացի՛ր,հոգուդ վրա մի մեծ, շա՜տ մեծ մեղք ունես, որը երբեք էլ չես կարող ապաշխարել: Դու՛, որպես բժիշկ, գտնվել ես ամենաէժան բժշկական մակարդակի վրա,որպես մարդ, եղել ես քար ու գոռոզ, իսկ որպես գոնե մայր...է՜հ ,ի՞նչ եմ ասում, եթե մայրական զգացմունք գոնե ունենաիր ՝ ապա մեկ վարկյան անգամ չէիր հապաղի ու Մերիի և փոքրիկի կյանքերը փրկելու համար քեզ պատեպատ կտաիր:

Կիլիկիա Հայաստան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին