▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքի մարզպետի որդին առողջական խնդիրներ ունի. Փաստաբան.tert.am

 

tert.am-ը գրում է.Սյունիքի մարզի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին Զաքարյան եղբայրների առողջությանը վնաս հասցնելու համար կալանավորված՝ Տիգրան Խաչատրյանի առողջական վիճակը լավ չէ:

Tert.am-ին հայտնեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը` նշելով, որ վերջին անգամ իր պաշտպանյալին տեսակցելիս նկատել է, որ նա ընդհանուր թուլություն, ցավեր է ունեցել:

«Ո՞նց եք պատկերացնում, մի մարդ, որ 20 տարեկան տղա է, անհիմն ձերբակալվել է ու կալանավորվել է, այդ ամեն ինչը հանգի՞ստ պետք է տանի: Իր առողջությունը տեղի չի՞ տալու»,-ասաց փաստաբանը՝ հրաժարվելով պատասխանել, թե առողջական կոնկրետ ինչ խնդիրներ ունի Տիգրան Խաչատրյանը։

Արմեն Մելքոնյանն ասաց, որ Տիգրան Խաչատրյանի վատ ինքնազգացողության մասին տեղեկացրել է վերջինիս հորը` Սուրիկ Խաչատրյանին, ով «նեղվել է» այս մասին տեղեկանալիս:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 


 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին