▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդատար վերելակները մեր քաղաքացիները բեռնատարի տեղ են օգտագործում

Այս տարի վերելակների փորձաքննության եզրակացություններն ավելի շատ բացասական են եղել. 
«Բացասական եզրակացություն տրվում է արտադրական այն վտանգավոր օբյեկտներին, որոնցում փորձաքննության ընթացքում թերություններ են հայտնաբերվել և սպառնալիք են հանդիսանում: Իսկ, եթե հայտնաբերվում են թերություններ, որոնք կարգավորման աշխատանքներ են պահանջում, այդ արտադրական վտանգավոր օբյեկտների շահագործողներին  տրվում է ժամկետ և, եթե թերություններն այդ ընթացքում վերացվում են, ևս մեկ անգամ իրականացվում է փորձաքննություն, տրվում է համապատասխան եզրակացություն»,-այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՏԿԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ բնակելի շենքերի պարագայում վերելակ շահագործող կազմակերպությունները համարվում են համատիրությունները և տեխնիկական անվտանգության փորձաքննության պայմանագիրը կնքվում է շահագործողի՝ համատիրության հետ:
«Մեր կողմից վերելակների ստուգումները տարեկան առնվազն մեկ անգամ են լինում, իսկ համատիրությունները, կազմակերպություններն իրականացնում են շաբաթը, ամիսը, երեք ամիսը, 6 ամիսը եւ տարեկան մեկ անգամ: Մենք վերելակի պահակը չենք, տեխնիկական վիճակը գնահատում ենք այդ պահի դրությամբ, երբ որ կնքված է համապատասխան փորձաքննության պայմանագիր,  եւ փորձագետը իրականացնում է իր աշխատանքը»,-նկատեց ՏԿԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի փորձաքննության բաժնի պետը: 
Լուսինե Հովհաննիսյանի խոսքով՝ վերելակների սպասարկման ոլորտում մասնագետների կարիք ունենք.
«Աշխատողների աշխատավարձերը ցածր են, նրանք գերծանրաբեռնված են երիտասարդ կադրերը չեն ցանկանում այս ոլորտում աշխատել։ Իսկ բնակիչներն էլ խնամքով չեն օգտագործում վերելակները. մարդատարը բեռնատարի տեղ են օգտագործում»,-ասաց ՏԿԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի փորձաքննության բաժնի պետը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին