▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծննդատանը ամուսնու կողմից հրազենային վնասվածք ստացած կինն ու երեխան դուրս են գրվել

Iravaban.net-ը գրում է.  Հունիսի 30-ին ՀՀ ԱՆ Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնի հիվանդասենյակում հրազենային վնասվածքներ ստացած 28-ամյա Մելինե Ասատրյանն ու նրա նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից. այս մասին փոխանցեց Երևանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը։ Նա նշեց, որ կնոջ և երեխայի առոջղական վիճակը լավ է:

Հիշեցնենք, ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության 2015 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 10:15-ին, ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ Երևան քաղաքի վերարտադրողական առողջության, պերիտանալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի հիվանդասենյակում կրակել է կնոջ վրա և ինքնասպան եղել

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին