▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայում հանգստանալու հետ կապված քննադատությունները որևէ աղերս չունեն հայրենասիրության հետ

Արձակուրդների շրջան է: Մեկը Շարմ էլ Շելխում է, հանգստանում, մյուսը` Վրաստանում, երրոդը` իրենց գյուղում, իսկ այ չորրորդը` Թուրքիայում:

Բայց այս վերջինը հանգստացողնեի մեջ ամենից «ոչ» հայրենասերն է: Ինչու՞, քանի որ ասում են, թե «նա, հանգստանալով Թուրքիայում, զինում է թուրքական բանակը»: Փաստորեն մենք բոլորս (մոտ 2.2 մլն-նոց մի երկրի շուկա, որը հեղեղված է թուրքական տարատեսակ որակի ու տիպի` հիմնականում որակյալ ապրանքատեսակներով) չենք «զինում թուրքական բանակը», այդ զբոսաշրջիկը, որ գնում է որակյալ հանգիստ անցկացնում Թուրքիայում, որը «որակ-գին» տուրիստական բանաձևում լավագույններից է աշխարհում, ինքը զինում է: Այս ինչ «տուրիստական ընտրովի հայրենասիրություն» է.... 

Շատերի համար հարցը ունի բարոյական կողմ, կապված այս տարվա ցեղասպանության 100 տարելից լինելու հանգամանքի հետ: Սակայն դա արդեն ամեն մեկի անձնական գործն է: Եվ վերջապես, երբ այս տարին անցնի, արդյո՞ք հայ տուրիստը կարող է մեկնել ու հանգստանալ Թուրքիայում. դա արդեն միգուցե այլևս չի՞ դիտվի քննադատական գույների ներքո: Մյուս կողմից ինչպե՞ս որակել այն հայերին, ովքեր գնում են ոչ թե Թուրքիա, այլ «Արևմտյան Հայաստան», «Էրգիր», «իրենց հայրենիք»-ը տեսնելու: Իրենք էլ են չէ գումարներ ծախսում: Ու ոնց որ իրենք էլ են չէ, «թուրքական բանակը զինում»: 

Կարծում եմ այսօրինակ գնահատականները և քննադատությունը որևէ աղերս չունեն հայրենիքի, պետության սիրո, դրա մասին մտածելու հետ: Դրանք հիմնականում «կենացային», արհեստական մոտեցումներ են: Թուրքիա գնալ չգնալով չի որոշվում այդ երկրի ռազմական ծախսերի քանակի ավելացումը կամ նվազումը, եթե իհարկե դուք ծանոթ եք ՀՀ-ից Թուրքիա մեկնող տուրիստների քանակին և Թուրքիայի ռազմական բյուջերի պաշտոնական տվյալներին:

Շատերը, ովքեր հանգստանում են Հայաստանում (իսկ դրանք հիմնականում ֆինանսապես բավական կարողունակ զանգվածն են) այնքան մեծ խնդիրներ են ստեղծում այս երկրի համար, որ դրանք համադրելի են ՄԵՐ կողմից հարևան ոչ բարիդրացի երկրին ռազմական օժանդակություն ցուցաբերելու հետ: Այնպես որ ծառը տեսնում ենք, անտառը` կարծես` ոչ:

Ալեն Ղևոնդյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին