▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավետիսյանների ընտանիքի սպանության գործը ՌԴ 5-րդ կայազորային զինվորական դատարանում է

ՌԴ 5-րդ կայազորային զինվորական դատարանն ընդունել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով հայցը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Հյուսիսկովկասյան շրջանի զինվորական դատարանի մամուլի խոսնակ Ալյոնա Կատկալոն հայտնել է, որ Երևանում տեղակայված ՌԴ 5-րդ կայազորային զինվորական դատարանում ընդունվել է շարքային Վալերի Պերմյակովի վերաբերյալ քրեական գործ: «Մոտ ապագայում տեղի կունենա դատավարությունը, որի ընթացքում կորոշվի արդյոք կերկարացվի մեղադրյալի կալանքի ժամկետը թե ոչ: Միաժամանակ, մոտ ապագայում կսկվի արդեն գործով առաջին դատավարությունը»,- ասել է Կատկալոն:

Artsakhpress.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին