▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կեսարիայում Սբ. Աստվածածին եկեղեցուց աննշան ավերակներ են պահպանվել

Կայսերիի (Կեսարիա) Թոմարզա գավառում գտնված 300-ամյա Սուրբ Աստվածածին եկեղեցուց (Թոմարզայի վանք) ընդամենը մի քանի քանդված պատ է մնացել: Ժամանակի անխիղճ ավերածություններին չդիմակայած եկեղեցին 1915-ին կողոպտվել է այնուհետև լքվել:

Ըստ թուրքական «Gazetevatan.com» կայքի` չնայած մեծ վնասներին` Առաջին աշխարհամարտի վերջին հայ հոգևորականների վերադարձել են եկեղեցի, սակայն շատ չանցած այն կրկին լքվել է:

Վանքից, որի կազմում ժամանակին եղել Գրիգորյան հայկական հոգևոր դպրոցը, այսօր միայն մնացորդներ են պահպանվել:

Կայքը նշում է, որ Կեսարիայի Թոմարզա գավառի կենտրոնում գտնվող մեկ այլ հայկական եղեղեցի Թոմարզայի եկեղեցին  (Սբ. Պողոս Պետրոս եկեղեցի) կարողացել է հասնել մինչև մեր օրերը`ավելացնելով, որ վերջինս նույնպես 300-ամյա պատմություն ունի:

Աղբյուր` Ermenihaber.am


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին