▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք չէ ստորադասել ուրիշի լեզուն ու կրկնել «հպարտ եմ, որ հայ եմ» անիմաստ արտահայտությունը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Սեփական լեզուն ու մշակույթը հարգելն ու սիրելը մեծ ջանքեր իրականում չեն պահանջում: Դրա համար բացարձակ պետք չի ստորադասել ուրիշ լեզուներն ու մշակույթները և տառապել պրովինցիալ ազգայնականությամբ: Առանց ասելու ու անընդմեջ կրկնելու «հպարտ եմ, որ հայ եմ» արդեն ծամծմված ու անիմաստ դարձած արտահայտությունը: Պետք է պարզապես խոսել մայրենի լեզվով:

Բայց խոսել առանց մոդա դարձած արտասահմանյան, մասնավորապես անգլերեն տարատեսակ բառերով համեմելով: Թե չէ վերջին ժամանակներում հիմնականում օֆիսներում ու տարբեր վարչություններում աշխատող երիտասարդները ձգտում են բոլորին ապացուցել, որ լավ անգլերեն գիտեն: Դրա համար առօրյա բառապաշարում օգտաֆործում են, ասենք, սթաֆֆ, փրոմոութ, իմփրուվ, ինջոյ և այլն:

Ուզում եմ ասեմ, որ դրանով ավելի զարգացած չեք դառնում, ընկերներ: Փառք Աստծո, հայերենը բավական հարուստ լեզու է ու օտարածին բառերի կարիք բնավ չունի: Վերջում ասեմ, որ հայրենիքը, լեզուն, սեփական ժողովրդին պետք չի տառապելով սիրել: Ուղղակի սուսուփուս սիրեք: Արեք ձեր գործը, խոսեք ձեր լեզվով, պարեք ազգային պարերը, բայց առանց ավելորդ ցուցադրականության:

Իսկ շատ առաջադեմ երևալու համար էլ պետք չի բնավ Կարգին հաղորդման մեջ ասվող «անգլերեն խոսացող հայ» լինել: Թե չէ արդեն սեփական լեզուն եք ակամայից ստորադասում: Իսկ դա արդեն նորաձև չի: Էնպես որ գտեք այս ամենի ոսկե միջինը:

Սարգիս Ասատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին