▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստերլիգովը մտավախություն ունի Ռուսաստան վերադառնալու հարցով. մանրամասներ

Ռուսաստանյան ԶԼՄ-ները հայտնում են, թե «Ստերլիգովը մտավախություն ունի Ռուսստան վերադառնալուց», «Ստերլիգովը Հայաստանում է` Ռուսաստանի սահմանին ձերբակալվելու վախից» և այլն:

«Գազետա»-ի փոխանցմամբ, Արցախ տեղափոխված ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովի փաստաբան Արթուր Այրապետովին` հստակեցնում է, որ Ստերլիգովը չի կարող Հայաստանից Ռուսաստան վերադառնալ:

Ըստ Այրապետովի` Մոսկվա թռչելու փորձի ժամանակ հայաստանցի սահմանապահները Ստերլիգովին զգուշացրել են, թե նա կարող է Ռուսաստան մուտքի ժամանակ ձերբակալվել: Այրապետովը մասնավորապես ասել է, թե «Հայաստանում Ստերլիգովին ազնվորեն նախազգուշացրել են, որ Ադրբեջանի հարցումով նա միջազգային հետախուզման մեջ է, և Ռուսաստանի սահմանապահները... պարտավոր կլինեն ձերբակալել նրան»:

Իրավաբանը մանրամասնել է, թե ձերբակալությունից հետո Ստերլիգովը կարող է ձերբակալված մնալ 3-5 շաբաթ` մինչև կպարզվեն հետախուզում հայտարարման բոլոր մանրամասները:

Ավելի վաղ ադրբեջանական կողմը Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում էր հայտարարել Ստերլիգովի նկատմամբ` Արցախ «անցանկալի այցի» պատճառաբանությամբ:

Artsakhpress.am

  

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին