▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավտովթարից տուժած ծննդկանի և նրա փոքրիկի կյանքը փրկվել է

Ավտովթարը Գեղարքունիքի մարզից 24-ամյա Ազնիվ Ղարիբյանի և նրա դեռ չծնված մանկիկի համար կարող էր խիստ ծանր հետևանքներ ունենալ, եթե ամեն ինչ ժամանակին չկազմակերպվեր և մասնագիտական բարձր ունակություններ չդրսևորվեին։ 

Ճամբարակի բժշկական կենտրոնից անմիջապես կապվել են ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի հետ և տեղեկացրել, որ 37 շաբաթական հղիի մոտ վթարի հետևանքով առաջացել է ընկերքի անջատում: Կինը ստացել էր գլխուղեղի ցնցում, ինչպես նաև տարբեր վնասվածքներ և սալջարդեր, առկա էր պտղի սուր շնչահեղձություն։

ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետի խորհրդատվության համաձայն առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո ծննդկանն արագ տեղափոխվել է մայրաքաղաք: Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի մասնագետների ջանքերով փրկվեց ևս մեկ մոր և նորածնի կյանք: 

Երիտասարդ կնոջ երկար սպասված երեխան լույս աշխարհ է եկել կեսարյան հատման ճանապարհով: 2.600գր տղայի և մոր վիճակը բժիշկները գնահատում են բավարար:

ՀՀ առողջապահության նախարարություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին