▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ համար բժիշկը մեղավոր չէ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ես մշտապես ձեռնպահ եմ մնացել ամենամարդասիրական մասնագիտության տեր մարդկանց` բժիշկներին եւ նրանց գործը քննադատելուց, նույնիսկ եթե նրանք կասկածվել են բժշկական սխալի մեջ: Ավելին, անգամ բացասաբար եմ վերաբերվում ամեն պատեհ առիթներին բժիշկներին պարսավանքի ենթարկելուն: Ինձ համար բժիշկը մեղավոր չէ:

Մեղավորը կոռումպացված առողջապահական համակարգն է, որ համալսարաններում մեկ-երկու կոպեկի համար դատարկագլուխներին բժիշկ են դարձնում կամ լավ կադրերին անտեսելով` հիվանդանոցները «մաղարիչով» կամ ծանոթ բարեկամի միջոցով գործի են ընդունում «տեխնիկումի» գիտելիքներն ունեցողներին ու հետո դիմում ամեն ստոր քայլի` նրանց սխալները կոծկելու համար:

Մերի Մարգարյանի դժբախտ դեպքն առաջինը չէ, եւ քանի դեռ վերոնշյալ արատավոր երեւույթները կան վերջինն էլ չի լինելու:

Այսօր մի բժիշկ, ով տարիներ առաջ հեռացվել է հիվանդանոցներից մեկից բժշկին ոչ վայել վարքագիծ դրսեւորելու համար, որից հետո նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովի կողմից «մեղադրվել» բժշկական սխալի ու ծննդկանին պատշաճ ուշադրության չարժանացնելու մեջ, ինչի պատճառով 5 օրեկան փոքրիկը մահացել է, շարունակում է աշխատել մայրաքաղաքի հեղինակավոր հիվանդանոցներից մեկում:

Նույն ճակատագրին, հավանաբար, կարժանանա 2 կյանք արժեցող անփութության մեջ մեղադրվող գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը:

Հովհաննես Մուրադյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին