▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրաժարվեք արևի ճառագայթների ներքո վաճառվող մթերքից

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, հաշվի առնելով բարձր ջերմաստիճանային պայմանները և ստացվող ահազանգերը, կոչ է անում սպառողներին պահպանել սննդամթերքի անվտանգության հետևյալ պարզ կանոնները.

 

  • Մրգերը, բանջարեղենը, հատապտուղները օգտագործելուց առաջ լավ լվանալ խմելու հոսող ջրով,
  • Պահպանել սննդամթերքը ճիշտ ջերմաստիճանային պայմաններում` սառնարանում. կրեմային արտադրանքի և կաթնամթերքի, մսամթերքի պահման համար անհրաժեշտ է -2–ից +4 OC ջերմաստիճան, ձվի պահման համար՝ 0-ից +20 OC աստիճան (պիտանելիության ժամկետը 25 օր է): Ձուկը նույնպես համարվում է շուտ փչացող սննդամթերք, և այն պետք է պահել ու վաճառել սառնարանային պայմաններում՝ պաղեցրած ձկնամթերքը -2-ից 0 OC ջերմաստիճանում՝ առավելագույնը 48 ժամ:
  • Ընտրել և օգտագործել թարմ, չփչացած և պիտանիության ժամկետի մեջ գտնվող սննդամթերք,
  • Չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտային արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, փափուկ լցնովի պաղպաղակ, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, ձմերուկ և այլն,
  • Հետևել ձեռքերի հիգիենային՝ լվանալ հաճախակի, յուրաքանչյուր անգամ սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ, պահպանել անձնական հիգիենայի տարրական կանոնները,
  • Սննդամթերքը պահել փակ տարաներում,
  • Առանձնացնել հում սննդամթերքը եփվածից, մթերքը լավ եփել կամ տապակել՝ 70 OC -ից ոչ պակաս ջերմաստիճանում,
  • Սննդային թունավորումներից խուսափելու նպատակով՝ խնջույքների և տոնակատարությունների ժամանակ խուսափել երկար ժամանակ սեղանին բարձր ջերմաստիճանի տակ գտնվող աղցաններ և նախուտեստներ ճաշակելուց,
  • Ճամփորդության ժամանակ արագ փչացող սննդամթերքը՝ կաթնամթերքը, մսամթերքը, կրեմային հրուշակեղենը վերցնել միայն սառնարան-պայուսակներով՝ պահպանելով դրանք զով պայմաններում:

 

Հարգելի սպառողներ, խնդրում ենք պահպանել այս կանոնները և զգոն լինել՝ բարձր ջերմային պայմաններում հնարավոր ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին