▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թալանում ու վաճառում են 4 գյուղերի սելավատարի խողովակները.Գյուղացիներն ահազանգում են.galatv.am

ԳԱԼԱ-ն գրում է.Շիրակի մարզի Հայկավան համայնքի բնակիչները բարձրաձայնում են, որ հարակից Ողջի համայնքի տարածքում 4 գյուղերի համար կառուցված սելավատարի խողովակները երեւանյան ընկերություններից մեկն ապամոնտաժում է՝ չներկայացնելով որեւէ բացատրություն, թե ինչ նպատակով են թանկարժեք այդ խողովակները հեռացնում տարածքից: Սակայն գյուղաբնակներին ավելի շատ անհանգստացնում է այն փաստը, որ այդպիսով անհնարին կդառնա սելավատարի գործարկումը, եւ 4 գյուղերի բնակիչները հորդառատ անձրեւների ժամանակ էական վնաս կկրեն հեղեղումներից:

Գյուղապետ Սամվել Մխոյանը ներկայացնում է՝ տարիներ առաջ Հայկավանն ու հարակից Ոսկեհասկ, Ողջի, Ախուրիկ համայնքները զգալի չափով վնասներ են կրել հեղեղումների պատճառով, ջուրը քշել-տարել է ընտանի կենդանիներին, ջրալցվել են բնակարանները: Որից հետո Ողջի գյուղի տարածքում սելավատար է կառուցվել, ու մինչ օրս գյուղաբնակներն ինչ-որ չափով պաշտպանված են զգում:

Մանրամասնեը՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին