▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրիկ Խաչատրյանի որդու ազատության համար 5 մլն դրամ են առաջարկել

 

«Փաստինֆո»-ն գրում է.Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդի Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու նպատակով Խաչատրյանները 5 միլիոն դրամի գրավ են առաջարկում։
 
Մեր ունեցած այս տեղեկությունները հաստատեց Տիգրան Խաչատրյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը՝ հավելելով, որ կալանքի որոշումը բեկանելու վերաբերյալ դիմումը Վերաքննիչ դատարան մուտք է արվել ուրբաթ օրը՝ հուլիսի 31-ին: «Մինչ այս պահը դատի օրը նշանակված չէ, անգամ չգիտենք, թե ով է լինելու դատավորը»,- ասաց փաստաբանը:
 
Ինչ վերաբերում է մարզպետի որդուն կալանքի տակ պահելուն, փաստաբանի համոզմամբ՝ դրա համար հիմնավոր պատճառ չկա: «Չկա հիմք, որ նախաքննության փուլում ազատության մեջ գտնվելով նա կխոչընդոտի քննությանը»,- ասաց փաստաբանը։ Բացի այդ, նրա խոսքով, բացակայում է հիմնավոր կասկածը, որ Տիգրան Խաչատրյանը կատարել է իրեն մեղսագրվող արարքը:
 Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
«Փաստինֆո»-ն գրում է.Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդի Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու նպատակով Խաչատրյանները 5 միլիոն դրամի գրավ են առաջարկում։ Մեր ունեցած այս տեղեկությունները հաստատեց Տիգրան Խաչատրյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը՝ հավելելով, որ կալանքի որոշումը բեկանելու վերաբերյալ դիմումը Վերաքննիչ դատարան մուտք է արվել ուրբաթ օրը՝ հուլիսի 31-ին:
«Մինչ այս պահը դատի օրը նշանակված չէ, անգամ չգիտենք, թե ով է լինելու դատավորը»,- ասաց փաստաբանը: Ինչ վերաբերում է մարզպետի որդուն կալանքի տակ պահելուն, փաստաբանի համոզմամբ՝ դրա համար հիմնավոր պատճառ չկա: «Չկա հիմք, որ նախաքննության փուլում ազատության մեջ գտնվելով նա կխոչընդոտի քննությանը»,- ասաց փաստաբանը։ Բացի այդ, նրա խոսքով, բացակայում է հիմնավոր կասկածը, որ Տիգրան Խաչատրյանը կատարել է իրեն մեղսագրվող արարքը: 
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին