▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայե՜ր, պետք է մեռնեք

Թուրքիայի քրդամետ ժողովրդի Ժողովրդավարական Կուսակցության Շրնաք նահանգային կառույցի հայ համանախագահ Ասմի Քիրաչը՝ Ֆեյսբուքյան իր էջով մահվան սպառնալիքներ է ստացել, գրում է «Ասպարեզ» օրաթերթը:

Թուրքական լրատվական կայքի փոխանցմամբ՝ Քիրաչին ուղված գրառման մեջ եղել է նաև՝ հայերի և Քուրդիստանի բանվորական կուսակցության անդամների հասցեին հայհոյանքներ ու սպառնալիքներ:

 «Հայեր, պետք է մեռնեք: Բոլորդ Քուրդիստանի բանվորական կուսակցության անդամ եք, հեռացեք Թուրքիայից»,-գրված է եղել նամակում:

Քիրաչը հայտնել է, որ առաջին անգամ չէ, որ իրեն սպառնում են, նման դեպք եղել է նաև խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Նա նաև հայտնել է, որ իր բնակարանի վրա նշան է դրված, որը սովորաբար «Իսլամանական պետություն» ահաբեկչական խմբավորումը դնում է Սիրայիի քրիստոնեաների բնակարանների վրա:

«Նստիր տունդ, թե չէ գլուխդ կկտրենք»,- ասել են Քիրաչին:

Քիրաչի խոսքով նման սպառնալիքներ ոչ միայն իրեն, այլ նաև Պոլսում բնակվող շատ հայերին են ուղղել, ովքեր ևս մտահոգված են և չգիտեն թե ում դիմեն: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին