▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեք երեխաների 32-ամյա հայրը պայքարում է մահվան դեմ. նրան 9000 եվրո է անհրաժեշտ


Երեք որդիների հայր, 32-ամյա Կարեն Նալթակյանի մոտ 2014թ. դեկտեմբերին հայտնաբերվել էր չարորակ ուռուցք: Նա փորձել է բուժվել Հայաստանում, սակայն այստեղ թե´ ախտորոշումը, թե´ բուժումը սխալ են իրականացվել: Կարենի վիճակը գնալով վատթարացել է: Հայաստանի բժիշկները նրան բուժել այլևս ի զորու չեն: Նրանք խորհուրդ են տալիս անհապաղ մեկնել Եվրոպա:

Կարենի ընտաիքը բազմանդամ է՝ երեք երեխաներ, կինը, ծնողները, պապն ու ինքը՝ գամված անկողնուն:

Կարենն ընտանիքի միակ աշխատողն էր, և ընտանիքը դիմում է հանրության օգնությանը:

Սկզբնական ծախսերը հոգալու համար Կարենին պակասում է 9000 Եվրո:

Յունիբանկում Կարեն Նալթակյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝

24100324399500 /ՀՀ դրամ/
24100324399501 /ԱՄՆ դոլար/
24100324399502 /Եվրո/
SWIFT: UNIJAM22

Կարենի հեռախոսահամարն է՝ +37493 55-48-66

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին