▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ագարակի կրակոցների գործով քաղաքապետի մատը խա՞ռն է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում հնչել են կրակոցներ. օգոստոսի 5-ին, ժամը 02.00-ին, ոստիկանության Մեղրիի բաժնում մի քաղաքացուհուց հաղորդում է ստացվել, որ օգոստոսի 4-ին, ժամը 22.30-ի սահմաններում, անհայտ անձը «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով  դարանակալել է Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 22 շենքի մոտ եւ դիտավորյալ հարվածել է իր ամուսնու` 1962 թ. ծնված Ս. Հ.-ի «Նիսան Իքստեռռա» մակնիշի ավտոմեքենային, այնուհետեւ անհայտ անձինք «Պորշ Կայեն» եւ «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներով հետապնդել են Ս. Հ.-ին եւ կրակոցներ արձակել նրա ավտոմեքենայի ուղղությամբ:

shamshyan.com-ի տեղեկություններով՝ կատարվածի մասին Ագարակի ոստիկանություն է դիմել 42-ամյա Անահիտ Ոսկանյանը և հայտնել, թե այդ հանցագործությունը կատարվել է մի խումբ անձանց կողմից` Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի պատվերով:

Asekose.am-ի հեռախոսազանգերին քաղաքապետ Զաքարյանն այդպես էլ չպատասխանեց, փոխարենը Ագարակի քաղաքապետարանից մեզ տեղեկացրին, որ քաղաքապետն այս օրերին բացակայում է Ագարակից և մասնակցում է 6-րդ «Համահայկական  խաղերին»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին