▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտավազդ Ամիրյանի դիմումը՝ դեղատների տնօրեններին

Ես սովորաբար գրառումներ հաճախ չեմ անում, բայց ուզում եմ կիսվել Ձեզ հետ, մարդ ես, մլեկ էլ ընկերներիս մեջ մեկը գտնվի ու հարցին կարողանա լուծում տալ...

Վատն այն է, որ Հայաստանում կամաց-կամաց սկսում են ոչնչի չհավատալ...

Այսօր երեկոյան ժամը 19։00-ին Հյուսիսային պողոտայում ունենք կարևոր միջոցառում, որին պետք է մասնակցեմ նաև ես... Առավոտյան արթնացա և զգացի, որ կոկորդս մի փոքր ցավում է, որոշեցի առավոտյան ժամը 7-ին գնալ ցանկացած դեղատուն՝ դեղ գնելու (քանր որ մեր քաղաքում գործող բոլոր դեղատները չափազանց սրտացավ են մեզ համար և աշխատում են 24 ժամ)։

Ի դեպ, կար ժամանակ, երբ առավոտյան ժամը 7-ին մարդիկ շտապում էին աշխատանքի, իսկ այսօր փողոցներում միայն շներ են։ Ինչևէ, մոտենում ես 24 ժամ աշխատող դեղատանը, բայց աշխատող չկա, ժամերով զանգում ես, բայց էլի անպատասխան։ Շրջում ես քաղաքում գործող բոլոր դեղատները, որտեղ գրված է 24 ժամ, բայց էլի ապարդյուն... 

Դիմում եմ բոլոր այն դեղատների տնօրեններին, որոնց վրա գրված է «24 ժամ». մի՛ գրեք, եթե չեք աշխատելու, քանի որ կարող ա ավելի կարևոր դեղ պետք լինի (Աստված չանի), կամ թեկուզ փոքրիկի պամպերս ու մաղը-մյուս օրն էդ փոքրիկը մեծանա ու ինչ ասես չասի Ձեզ :))  Դիմում եմ նաև համապատասխան մարմիններին. վերահսկեք խնդրում եմ, այնպես արեք, որպեսզի հավատանք այն ամենին, ինչ գրվում է հանրային վայրերում, սննդի վչա և այլ տեղերում։

Երկար փնտրտուքից հետո գտա այն բացառիկ դեղատունը, որի աշխատողն այսօր շուտ էր զարթնել և շտապել էր աշխտանքի։ Շնորհակալ եմ։

Արտավազդ Ամիրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին