▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտերկրում բուժման համար դրամահավաքները մտահոգության առիթ են դարձել

«Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միությունը եւ «Անկախ կյանքի հայկական ցանցը» իրենց մտահոգությունն են հայտնում վերջերս լայն տարածում գտած դրամահավաքների վերաբերյալ, որոնք ուղղված են հաշմանդամություն ունեցող երեխաների, երիտասարդների, նախկին զինծառայողների՝ արտերկրում «բուժելուն»:
Այս առնչությամբ, «Անկախ կյանքի հայկական ցանցի» տարածած հայտարարությունում նաեւ ասվում է.
«Բարեգործությունն իր դրական կողմերով հանդերձ լուրջ ռիսկեր է պարունակում, քանի որ նույնիսկ մարդասիրական թվացող նախաձեռնությունը կարող է բերել միջոցների անարդյունավետ եւ կասկածելի վատնման: Թեեւ արտերկրում բուժումը հաճախ կարող է զգալի արդյունքներ ունենալ, կան որոշ հիվանդություններ, վնասվածքներ կամ հաշմանդամության բերող առողջական խնդիրներ, որոնք բուժելու հարցում նույնիսկ ամենաառաջատար երկրի բժշկությունն այսօր անզոր է:
Բացի այդ, նշված երեւույթները խորացնում են հաշմանդամություն ունեցող անձին որպես միայն օգնության կարիք ունեցող անձ ներկայացնող կարծրատիպը, բացասաբար են անդրադառնում հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հասարակության մեջ քիչ թե շատ ձեւավորված դրական վերաբերմունքին:
«Անկախ կյանքի հայկական ցանցը» եւ «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքը», որոնք համախմբում են 38 հասարակական կազմակերպություն Հայաստանի բոլոր մարզերից, հիմք ընդունելով լրատվամիջոցներում պարբերաբար հաղորդվող տեղեկությունները, հորդորում են հասարակությանը հնարավորինս զգոն եւ աչալուրջ լինել ամսագրերի «բարեգործական» վաճառքի, տարբեր ակցիաների, սոցիալական ցանցերի եւ այլ միջոցներով կազմակերպված դրամահավաքներին մասնակցելիս:
Այս հարցում կարեւորելով լրատվամիջոցների դերը՝ կոչ ենք անում նաեւ լրատվամիջոցներին դրամահավաքներին անդրադառնալիս համակողմանի ուսումնասիրել դեպքերը, հավաստի տեղեկություններ ստանալ բժիշկներից եւ այլ մասնագետներից, ինչպես նաեւ հաշմանդամության ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություններից` համապարփակ եւ հավաստի ինֆորմացիա տարածելու համար:
Անհրաժեշտ ենք համարում նշել` կարեւոր է նաեւ հոգեբանական, վերականգնողական, մասնագիտական կողմնորոշման եւ այլ աջակցող ծառայությունների հնարավորությունը եւ դրանց առկայությունը համայնքներում, եւ այս բացերի մասին բարձրաձայնելու հարցում լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության դերը կարող է մեծ լինել:
Մեր փորձը եւ գիտելիքները թույլ են տալիս վստահեցնել, որ հաճախ ոչ թե «բուժումը», այլ անհրաժեշտ ծառայությունները կարող են հեշտացնել մարդու կյանքը եւ նպաստել նրա ներառմանը հասարակություն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին