▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայերը հոշոտողների շարքում առաջինն են

«Մոլորակի վրա գնալով էկոլոգիական ճգնաժամը խորանում է.մի տեղ ցունամի է, մեկ այլ տեղ՝ հրդեհ ու ջրհեղեղ, իսկ սրանք պատահականություն չեն, քանի որ էկոլոգները շատ վաղուց ասում էին՝ այն, ինչ-որ մենք անում ենք բնության հետ, այն պետք է որ պատասխանի: Մարդիկ սա լուրջ չեն ընդունում, ուղղակի հոշոտում են Մոլորակը, իսկ մենք՝ հայերս, առաջին շարքերում ենք: Երիտասարդները լավ խոսք ունեն՝ «ինչքան ջրեք` կաճենք». սա մեր շենքերի մասին է.սկզբում կառուցապատվում են այլ պլաններով, իսկ անձրևից հետո աճում են: Դիցուք Հյուսիսային պողոտան.Կառավարության որոշմամբ՝ Օպերայից բարձր չպետք է շենքերը լինեն, այնինչ հակառակն է»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանը:

Բնապահպանի խոսքով՝ Երևանը խոցելի է նաև սելավների առումով.

«Գետառը փակեցին, կենտրոնից պակասեցին կանաչապատ տարածքները, սկսեցին կառուցապատել և ասֆալտապատել. «Օղակաձև այգին տեղ-տեղ չորանում է: Այն տրված է մասնավորին, որին կանաչ տարածքը չի հետաքրքրում: Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ կանաչ բարդիներով պուրակ կար, այժմ` չկա»: Անդրադառնալով կանաչապատմանը՝ Կարինե Դանիելյանը նշեց, որ շատ բարդ է բակային կանաչապատ տարածքների խնդիրը վերահսկելու հարցը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին