▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոգեբուժարան էին տարել, երևի, նորից խախտվել էր. գյուղապետը` կնոջը սպանած ամուսնու մասին

Արդեն տեղեկացրել ենք, որ Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղի բնակիչ 55-ամյա Գևորգ Գալոյանը երեկ` օգոստոսի 25-ին, իր բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ՝ Գայանե Գրիգորյանի հետ, որի ընթացքում խոհանոցային դանակով  հարվածել է վերջինիս կրծքավանդակի աջ հատվածին։ Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին կինը մահացել է:

«Պատահում էր, որ վիճում էին, նույնիսկ եղել է, որ  ես էլ եմ միջամտել նրանց վեճերին,   բայց այդ աստիճանի չէր հասնում: Ամուսինը հոգեպես  առողջ  չէր, հոգեբուժարան էլ էին տարել, դեղեր էր ընդունում, երևի, նորից խախտվել էր»,-Asekose.am-ին ասաց Գեղադիրի գյուղապետ Գնել Գևորգյանը:

Վերջինիս խոսքով`  գյուղում միայն ամուսնու`  հոգեկան խնդիրներ ունենալու վարկածն է շրջանառվում.

«Բոլորն  ասում են` դե խելառ է,  սպանել է էլի, հոգեկան հիվանդ է:  Ինչ վերաբերում է Գայանեին, աշխատասեր  կին էր, սոցիալապես  շատ անապահով էին, յոթ անձով միասին ապրում էին,  8-ամյա թոռնիկն էլ հաշմանդամ է` ոչ  խոսում է, ոչ քայլում է,  դժվար ընտանիք էր»:

Գյուղապետը հավելեց, որ ամուսինները  չորս երեխաներ ունեին,  բոլորն էլ ամուսնացած:

 

Հավելենք, որ Գևորգ Գալոյանը ձերբակալվել է սպանության կասկածանքով և հարցաքննվել, որի ժամանակ մանրամասն ցուցմունք է տվել կատարված դեպքի վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին