▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեզ մոտ ճարտարապետն էր ցնդո և գյուղապետն էր ցնդո». մշակույթի փոխնախարարի մշակութային բառապաշարը

Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի հարցազրույցը պարզապես խայտառակություն է: Օձունի վերականգնման մասին նրա խոսքը լի է ոչ միայն ապատեղեկատվությամբ, այլև փոխնախարարին ոչ վայել, չափի սահմանն անցնող, իր բառապաշարի «շտեմարանից» օգտագործված ժարգոնային (…«մեզ մոտ ճարտարապետն էր ցնդո և գյուղապետն էր ցնդո») արտահայտություններով:

Սա, իհարկե, ինքնապաշտպանության միջոց է` իրականությունը չընդունող, կամքից թույլ մարդու: Արև Սամուելյանը չափի զգացողությունն այնքան է կորցրել, որ մոռանում է, որ երբ ես 30 տարի առաջ սկսեցի զբաղվել Օձունի տաճարի հետազոտությամբ ու ուսումնասիրությամբ, վերջինս կարմիր վզկապով դպրոց էր հաճախում, և առավել ևս մոռացել է, որ անցյալ տարի հուշարձանների օրվա կապակցությամբ «ԱՐ» հեռուստաընկերության լրագրողի հետ հանդիպումից առաջ զանգահարեց ինձ՝ խնդրելով, որ շատ չլուսաբանեմ Հնեվանքում իրենց կողմից կատարված խայտառակ վերականգնողական աշխատանքները:

Օձունի վերականգնման նախագծի հեղինակ, ճարտարապետ Միշա Հակոբյան:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին