▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական դեպք Երևանում. մայրը ականատես է եղել տղայի ինքնասպանությանը. shamshyan.com

shamshyan.com-ը գրում է. Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Օդեսայի փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկում մահացած տղամարդու դի կա:

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի թիվ 2 բնակարանում հատնաբերել են 40-ամյա Արմեն Կոստանյանի դին, ով, ըստ նախնական տեղեկությունների, տանը մկրատով ինքասպան է եղել` հարվածելով պարանոցին:

Ըստ տեղեկությունների` ողբերգական դեպքին ականտես է եղել մայրը, ով էլ ահազանգել է շտապօգնություն և ոստիկանություն, սակայն բժիշկները անզոր են եղել փրկելու տղամարդու կյանքը:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին