▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ենթադրենք հանրաքվեի բոյկոտը հաջողվեց ու այն տապալվեց

Նախորդ գրառման շարունակություն. ենթադրենք հանրաքվեի բոյկոտը հաջողվեց ու այն տապալվեց: Ստանում ենք անորոշ իրավիճակ, որը կարող է հանգուցալուծվել կամ հետագա պայքարով և իշխանափոխությամբ և կամ առանց դրա: Եթե իշխանափոխություն տեղի ունենա` դա կլինի մեր երկրի փրկությունը: Սակայն կարծում եմ, որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ իշխանափոխության վտանգի դեպքում քրեաօլիգարխիկ համակարգը կրկին կմիավորվի, ինչպես դա եղավ 2008-ին, և այդ միավորումը տեղի կունենա ո'չ հանրաքվեն տապալած Սերժի և ո'չ էլ այս տարեսկզբին խայտառակ պարտություն կրած օլիգարխի, այլ վերադարձի ձգտումներ դրսևորող Ռոբերտի ղեկավարությամբ: Եթե որևէ մեկը կասկածում է այս տարբերակի առումով, ապա լավ կլիներ, որ ուսումնասիրեր վերջին 20 տարվա զարգացումները: Ստացվեց, որ Սերժի անձի դեմ պայքարելով, մենք ուզած-չուզած ճանապարհ ենք բացում «քաղաքական դիակ» հորջորջված անձի «քաղաքական ռեաբիլիտացիայի» համար. չինմաչինցի իմաստուն...

 

Վախթանգ Սիրադեղյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին