▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուղիղ եթերում լրագրողներին գնդակահարած սևամորթն արել դա է, որովհետև իր վրա «կայֆավատ են եղել»

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ամերիկայի սրտում սևամորթ լրագրողին իր կոլեգաները տարիներ շարունակ կայֆավատ են եղել իրա սեռական ուղղվածության ու մաշկի գույնի վրա: Էս իրա երկրի արժանապատիվ քաղաքացին, քանց թե դիմեր Սաքունցին կամ հայկական ֆեյսբուքում շուխուռ դներ, կամ իրեն վիրավորողներին կգբշնիկ անվաներ, կամ ուղղակի գնար մի հատ չափալախ տար, էշ-էշ գնացել զենք ա ճարել ու ուղիղ եթերում իրեն նեղացնողներին գնդակահարել ա:

Մի հատ էլ գրառում ա թողել, առ այն, որ . "Դուք բռնաբարում եք մեր կանանց և մեզանից խլում եք մեր երկիրը, դուք պետք է մահանաք: Սարսափելի պատմությւոն է ինչ խոսք, ԱՄՆ-ի սրտում, Վիրջինիայում, երկար տարիներ մարդուն հալածում սեռական և ռասիստական հողի վրա և մարդը, այլ իրավական տարբերակներ չունենալով ստիպված է դիմել զենքի օգնության: Ծախված ոստիկանություն, ծախված դատարաններ, այլանդակ գումարներ պահանջող փաստաբաններ:

Հ.Գ. Միակ անհասկանալի պահը ինձ համար, այն է թե ինչու է մարդասպանը բողոքում, որ նրանից խլում են իրա երկիրը, քանի որ երկիրը վաղուց արդեն խլել են ու այլ մաշկի գույն ունեցող մարդկանցից (կարմրագույններից) , բայց այդ չիմացությունը վերագրենք ԱՄՆ-ի կրթական համակարգի թերացման վրա: Իրականում սարսափելի է, որ իգիլական սցենարով, մարդկանց, ավելին, լրագրողներին, այսպես հեշտ ու հանգիստ կարելի է գնդակահարել բոլորի աչքի առաջ:

Արդեն հասունացել է այն ժամանակը, երբ ԱՄՆ-ում շուտափույտ կերպով պետք է բացվի ԱՄՆ-ի դեսպանատունը, որը կկարողանա կանգնել բոլոր այն մարդկանց թասիբին ով ենթարկվում է ռասայական կամ սեռական խտրականության: Հապաղել չի կարելի: Վաղը կարող է ուշ լինի:

Տիգրան Քոչարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին